National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.12.2022
Վստահ եղեք, որ բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետի պահանջարկն աշխատաշուկայում միշտ առկա է. Հասմիկ Հակոբյանը հանդիպել է աշակերտների հետ
1 / 8

Ցանկացած աշխատանքի հաջողության կարեւորագույն գրավականը սերն է կատարած գործի հանդեպ: Եթե ցանկանում եք հաջողակ լինել եւ մեծ բարձունքների հասնել, ապա սիրով եւ ջանասիրությամբ սովորեք, նվիրվեք ձեր ընտրած մասնագիտությանը, եւ վստահ եղեք, որ բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետի պահանջարկն աշխատաշուկայում միշտ առկա է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը դեկտեմբերի 12-ին Երեւանի Սամվել Շահմուրադյանի անվան համար 85 հիմնական դպրոց այցի ժամանակ: Պատգամավորի այցն իրականացվել էր «Վերադարձ դպրոց» նախաձեռնության շրջանակում:

Այցի օրակարգը բավականին ընդգրկուն է եղել. սկզբում պատգամավորը շրջել է դպրոցում, ողջունել հարազատ կրթօջախի ուսուցչական կազմին, ապա հանդիպել աշակերտների հետ:

Հասմիկ Հակոբյանը դպրոցի սաներին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեության հիմնական ուղղությունները, խոսել քաղաքական գործչի կերպարի, օրենսդրական աշխատանքի մանրամասների մասին:

Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող ինչպիսի՞ մասնագիտություն ընտրել,  ինչո՞ւ են անօրինական կտրում ծառերը, ինչո՞ւ  են մարդիկ թափառող շներին վնասում, ե՞րբ են դպրոցներն արդի չափորոշիչներին համապատասխան վերանորոգվելու, ինչո՞վ է պայմանավորված արտագաղթը, ինչո՞ւ են մարդիկ քիչ հաճախում թատրոն. ջերմ ու մտերմիկ զրույցի ընթացքում իրենց բնորոշ անկեղծությամբ նման հարցեր են բարձրացրել դպրոցականները: Հասմիկ Հակոբյանը սիրով անդրադարձել է աշակերտների բազմաբնույթ հարցերին եւ վստահեցրել, որ այդ խնդիրներն իրենց ամենօրյա ուշադրության առանցքում են եւ քայլ առ քայլ փորձում են հասնել դրանց ամբողջական լուծմանը:

Անմիջական եւ բովանդակալից զրույցի ավարտին պատգամավորն աշակերտներին  հորդորել է սիրել հայրենիքը, հայ եւ համաշխարհային գրականության լավագույն գործերը կարդալ եւ հիշեցրել, որ բոլոր ժամանակներում լավագույն կապիտալը գիտելիքն է:

Պատգամավորն այցի շրջանակում ծանոթացել է նաեւ դպրոցի՝ բազմաթիվ չլուծված խնդիրերին, խոստացել է համապատասխան հարթակներում բարձրաձայնել դրանց առկայության մասին եւ փորձել լուծել դրանք:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am